չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մոսկվան ելնում է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական կայունության ապահովման խնդրի առաջնահերթությունից. Զախարովա

Մոսկվան ելնում է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական կայունության ապահովման խնդրի առաջնահերթությունից. Զախարովա

Մոսկվան ելնում է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական կայունության ապահովման խնդրի առաջնահերթ բնույթից։ Մեկնաբանելով Հարավային Կովկասում սահմանների աշխարհաքաղաքական փոփոխությունների սպառնալիքի մասին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հայտարարությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ռուսաստանը վարում է համապատասխան համապարփակ քաղաքականություն՝ ներառյալ երկխոսություն պահպանելով տարածաշրջանային բոլոր խաղացողների հետ: Երեկ Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի արտգործնախարարները քննարկեցին ՛՛3+3՛՛ ձեւաչափի ստեղծման նախաձեռնությունը (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան)։ Մեր իրանցի ընկերները դրական են վերաբերվում այս նախաձեռնությանը՛՛:

Հիշեցնենք, որ Իրանի ԱԳ նախարարն ավելի վաղ մոսկվայում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել էր. ՛՛Իրանը չի ընդունի Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխություններ։ Տարածաշրջանը չի կարող նոր ավելորդ պահանջներ ներկայացնել: Իրանն ակնկալում է, որ այլ երկրները դրականորեն կարձագանքեն իր բարիդրացիության քաղաքականությանը: Մենք չենք ընդունի տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունները Կովկասում: Մենք դեռ մտահոգված ենք սիոնիստների եւ ահաբեկիչների ներկայությամբ՛՛:

  • Կիսվել: