չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Մոսկվան Անկարային կոչ է անում նպաստել ԼՂ-ում հրադադարին

Մոսկվան Անկարային կոչ է անում նպաստել ԼՂ-ում հրադադարին

Մոսկվան Թուրքիային կոչ է անում օգտագործել իր ողջ ազդեցությունը՝ ի շահ հրադադարի և ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի բուն բանակցությունների մեկնարկի։ Այս մասին հայտնել է է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նա հիշել է, որ հոկտեմբերի 10-ի գիշերը՝ 11-ժամյա խորհրդակցություններից հետո, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները «ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների մասնակցությամբ համաձայնության են եկել համատեղ հայտարարության շուրջ, որը նախատեսում է հրադադարի ռեժիմի հաստատում և առավել բովանդակալից բանակցային գործընթացի վերսկսում»:

«Համոզում ենք թուրք մեր գործընկերներին այդ գծին աջակցելու համար իր ազդեցությունն օգտագործելու նպատակահարմարության մասով», - նշել է Լավրովն «Աթենքին և Մակեդոնիայի լրատվական գործակալությանը» տված հարցազրույցում, հայտնում է РИА Новости-ն։

Նա նաև նշել է, որ Մոսկվան դեմ է ԼՂ հարցը ռազմական եղանակով լուծելուն։

«Չենք թաքցնում, որ չենք աջակցում այդ խնդրի լռազմական լուծման հնարավորության դիրքորոշումը։ Մենք չենք կարող կիսել այդպիսի ձգտումները»,-ասել է նա։

 

  • Կիսվել: