չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Մորքուրի, հորքուրի գանձերի բոլորի տներում խուզարկություն իրականացվել է. Զոհրաբյան

Մորքուրի, հորքուրի գանձերի բոլորի տներում խուզարկություն իրականացվել է. Զոհրաբյան

«Արթուր Դավթյանն իր միջնորդության մեջ ինչ ասես կարող էր նշել, կարող էր նշել, որ նյութերը դեռևս նախապատրաստվել են խորը միջնադարում կամ մ.թ.ա. 6-րդ դարում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանn՝ անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, որ «Իմ քայլ»-ականները նշում են՝  Գագիկ Ծառուկյանը գիտեր, որ քրեական հետապնդում էր լինելու, դրա համար էլ քաղաքական հայտարարություն արեց, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդության մեջ է նշված, որ նյութերը նախապատրաստվել են դեռ ամիսներ առաջ։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե արդյոք շարունակելու են ԱԺ նիստերը բոյկոտել, պատգամավորը նշեց՝ այս պահին չի կարող ասել, դեռ կքննարկեն. «ԱԺ նստաշրջանը փակվել է, առաջիկայում կլինեն արտահերթ նիստեր, մենք կքննարկենք այդ արտահերթ նիստերին մեր մասնակցությունը կամ չմասնակցությունը»։

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ նաև ԲՀԿ-ականների և նրանց հարազատների տներում կատարված խուզարկություններին։

«Մեր պատգամավորների, մեր տարածքային բոլոր պատասխանատուների, պատասխանատուների մորքուրների, հորքուրի գանձերի, քեռու հարսների, բաջանաղների բոլորի տներում խուզարկություն իրականացվել է, առգրավվել են՝ համակարգիչ, հեռախոսներ, երեխաների հեռախոսները, որոնցով նրանք հեռավար իրենց դասերն են անում։ Հույս ունեմ՝ այս խառնակ ժամանակները կանցնեն։ Բոլորիդ մաղթում եմ արևային, ամառային տրամադրություն, ամե ինչ լավ է լինելու։ Ես դատարանից մեկ ակնկալիք ունեմ, որ դատարանը քաղաքական պատվեր չկատարի և վճիռ կայացնող դատավորը հավատարիմ մնա ՀՀ քրեական օրենսգրքին, արդարադատությանը, ոչ թե կատարի քաղաքական պատվեր»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Անդրադառնալով իր գրասենյակում կատարված խուզարկությանը, նա նշեց, որ ԲՀԿ կենտրոնական գրասենյակում, որտեղ վերջին անգամ եղել է երևի 3 կամ 4 տարի առաջ խուզարկություն է իրականացվել. «Իրենց ասելով, ինչ որ թղթեր են ման եկել, որպեսզի ինչ-որ կապ գտնեն Նաիրա Զոհրաբյանի և… Լսեք՝ Նաիրա Զոհրաբյան և ընտրական կեղծիք, հասկանո՞ւմ եք. դա եթե 21-րդ դարի աբսուրդների բառարան կամ հանրագիտարան հրատարակվի՝ «Նաիրա Զոհրաբյան–ընտրական կեղծիք». էլ ուրիշ բան չեմ ուզում ասել»։

  • Կիսվել: