ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մոլդովան ողջունում է ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը

Մոլդովան ողջունում է ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը

Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման պայմանավորվածության վերաբերյալ:

Հայտարարությունը տարածել է Moldpres գործակալությունը:

Նշվում է, որ Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը:

Հայտարարության մեջ նաև ասված է. ՛՛Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված հայտարարությունը կարևոր քայլ է տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։ Նախարարությունը կրկին հայտարարում է Մոլդովայի հաստատուն աջակցությունը նույնականացման գործընթացին՝ հիմնված տարածաշրջանում տևական և խաղաղ կարգավորման միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա՛՛:

  • Կիսվել: