Մոլդովան բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամությունը. Սանդու
Մոլդովան բարձր է գնահատում Հայաստանի հետ մեր բարեկամությունը և ժողովրդավարությանը մեր համատեղ հավատարմությունը։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։
Նա շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորանքի համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը շնորհավորել է Սանդուին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: