չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մնացական Սաֆարյանն ու Յոնաս Սուրվիլան մտքեր են փոխանակել Հայաստան-Լիտվա երկկողմ օրակարգի, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ

Մնացական Սաֆարյանն ու Յոնաս Սուրվիլան մտքեր են փոխանակել Հայաստան-Լիտվա երկկողմ օրակարգի, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ

Փետրվարի 22-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Յոնաս Սուրվիլայի հետ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Լիտվա երկկողմ օրակարգի, ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա ընդլայնման և փոխգործակցության խորացման հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:

Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապուղիների ապաշրջափակման համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ որպես տնտեսական փոխկապակցվածության ապահովման և Հարավային Կովկասում խաղաղության կարևոր երաշխիք։
ԱԳ նախարարի տեղակալ Սաֆարյանը նաև ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

  • Կիսվել: