երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մխիթարյանն ասել է, թե երբ է պատրաստվում ավարտել կարիերան

Մխիթարյանն ասել է, թե երբ է պատրաստվում ավարտել կարիերան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցանկություն ունի հնարավորինս երկար խաղալ և կարիերան ավարտել մի քանի տարի անց:

 

«Ուզում եմ, որ խաղային պրակտիկաս հնարավորինս երկար ձգվի, սակայն դա կապված է մի քանի գործոններից: Այս տարիքում հեշտ չէ կազմվածքին հետևել: Միտքս ասում է, որ դեռ կարող եմ 5-6 տարի խաղալ, սակայն գիտակցում եմ, որ շատ ժամանակ չի մնացել»,- Մխիթարյանի խոսքը փոխանցում է գերմանական Sport1-ը:

  • Կիսվել: