հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Միսաք Մանուշյանի և տիկնոջ աճյունները Ֆրանսիայի պանթեոնում ամփոփելու արարողությունը հայ-ֆրանսիական բարեկամության ամուր խորհրդանիշ է. Միրզոյան

Միսաք Մանուշյանի և տիկնոջ աճյունները Ֆրանսիայի պանթեոնում ամփոփելու արարողությունը հայ-ֆրանսիական բարեկամության ամուր խորհրդանիշ է. Միրզոյան

«Մեծագույն պատիվ է ներկա գտնվել Միսաք Մանուշյանի և տիկնոջ` Մելինե Մանուշյանի աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում ամփոփելու արարողությանը: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում ցեղասպանությունը վերապրած մեծ կերպարին, ով պայքարեց ազատության համար մինչև հնարավոր վերջին զոհաբերություն, հարգանքի տուրք նույն կերպ Հայրենիքի հանդեպ խոր սիրով լցված մյուս հայերի հիշատակին: Այս արարողությունը հանդիսանում է նաև հայ-ֆրանսիական բարեկամության ամուր խորհրդանիշ»,- նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
 
Հիշեցնենք, որ երեկ տեղի է ունեցել Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի և տիկնոջ` Մելինե Մանուշյանի աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում ամփոփելու արարողությունը:

  • Կիսվել: