երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Միրզոյանը հուսով է, որ ՌԴ-ն հաշվի կառնի տեղի ունեցողի բոլոր ուղղությունները՝ խուսափելով միակողմանի մեկնություններից

Միրզոյանը հուսով է, որ ՌԴ-ն հաշվի կառնի տեղի ունեցողի բոլոր ուղղությունները՝ խուսափելով միակողմանի մեկնություններից

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեքշաբթի ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ իր այցը Ռուսաստանի Դաշնություն համարել է երկկողմ համագործակցությունը քննարկելու լավ հնարավորություն։

«Կարծում եմ, որ իմ այցը բավական տեղին է մեր երկկողմ հարաբերությունների զարգացման 
դինամիկայի առումով։ Հիշում եմ, որ վերջին անգամ այս ձեւաչափով մենք հանդիպել ենք 2023թ. 
հուլիսին։ Կարծում եմ, որ այս այցը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ 
համագործակցության հարցերը, ինչպես նաեւ մտքերի հանգամանալից փոխանակում 
անցկացնելու տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք արդի հարցերի շուրջ։ 

Ցանկանում եմ նշել Հայաստանի Հանրապետության շահագրգռվածությունը՝ շարունակելու  արդյունավետ քաղաքական երկխոսությունը՝ ուղղված մեր երկկողմ հարաբերություններին եւ 
ընդհանուր առմամբ տարածաշրջանային իրավիճակի վրա ազդող հարցերի քննարկմանը»,- ասել է Միրզոյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը միշտ հավատարիմ է մնացել բաց եւ կառուցողական երկխոսության սկզբունքին։ «Եվ մենք հույս ունենք, որ հետագայում ռուսական կողմը հաշվի կառնի տեղի ունեցողի բոլոր ասպեկտները՝ խուսափելով միակողմանի մեկնաբանություններից, ինչը, ցավոք, տեսանք վերջերս։ Հուսով եմ, որ մեր այսօրվա հանդիպումը կնպաստի փոխըմբռնմանը»,- ասել է հայ նախարարը։

  • Կիսվել: