Միրզոյանն Ուկրաինայի ԱԳ նախարարին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը
Դեկտեմբերի 11-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում երկկողմ համագործակցության, ինչպես նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային հարցերի շուրջ:
Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։
Հանդիպումից հետո Միրզոյանն իր թվիթերյան էջում գրառում է արել՝ նշելով, որ Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստի շրջանակներում լավ հնարավորություն ընձեռվեց հանդիպելու Ուկրաինայի իր գործընկերոջ հետ:
՛՛Մտքեր փոխանակեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցության հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ՛՛,-նշել է նա:



