Միրզոյանն ու Պենյա Պառան մասնակցեցին 2 նամականիշով գեղաթերթիկի մարման արարողությանը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան մասնակցեցին «Հռոմի քահանայապետերի առաքելական այցերը Հայաստան. Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր» թեմայով երկու նամականիշով գեղաթերթիկի մարման արարողությանը։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ն։



