Միրզոյան, բա վեր կենայիր, մի հատ ապտակ տայիր, ինչո՞ւ ես ԱՄՆ-ի հետ փաստաթուղթ ստորագրում. Բագրատյան
Սա Հայաստանի կառավարությունը չի, սա Ադրբեջանի կառավարության ֆիլիալն է Երեւանում. բաքվում որեւէ դատ չի կարող ընթանալ, եթե Հայաստանը Մինսկի խմբից չհրաժարվի: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Միասին» շարժման անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Եթե կա Մինսկի խումբը, ուրեմն հայ-ադրբեջանական պատերազմները օրինական են, որովհետեւ Ադրբեջանն է հարձակվել: Մինսկի խումբն ասում է՝ գնամ, որոշեմ՝ Ղարաբաղը հայերինը պետք է լինի, թե՞ ադրբեջանցիներինը: Ադրբեջանը դրանից հետո երեք անգամ հարձակվել է՝ խախտելով պայմանավորվածությունը, որ Մինսկի խումբը պետք է որոշի Ղարաբաղի կարգավիճակը: Հիմա եթե Մինսկի խումբը չկա, Ղարաբաղի բոլոր ղեկավարները հանցագործ են, ուրեմն Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջան, այդ դեպքում ինչ էին անում հայերն այնտեղ զենքով: Եթե Մինսկի խումբ չկա, նշանակում է՝ մենք 100 մլն դոլար փող ենք պարտք Ադրբեջանին: Սա տարրական դավաճանություն է, որ սա անում է»,-ասաց նա:
Անդրադառնալով հայ-ամերիկյան ստորագրված համաձայնագրին, նա նկատեց. «Մեջը գրած է Ղարաբաղի մասին, որ մի քիչ փող կտանք էդ ժողովրդին: Բա էդ Ամերիկան չէ՞ր, որ ասում էր՝ ստատուսը մի քիչ իջեցրեք, Թարմփը չէ՞ր, որ ասում էր՝ հայերը պետք է հետ գնան: Դա հերթական դավաճանությունը չի՞:
Միրզոյան, չգիտեմ՝ որ երկիրն ես ներկայացնում ստորագրման պահին, ինչի՞ ես դա ստորագրում: Վեր կենայիր, մի հատ էլ ապտակ տայիր, ասեիր՝ այ ընկեր, խոսք եք տվել, եկեք արեք: Որ սաղդ լքեք, ո՞ւր ենք գնալու:
Հայաստանի գոյության հիմքը Մինսկի խումբն է, եթե դա տվեցինք, Հայաստան չկա: Եթե դա չեք հասկանում, գնացեք, նստեք, կարդացեք, երեւի հասկանաք,- հայտարարեց նա: