երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Միքայելյանը մեկնաբանել է Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» խոսքերը

Միքայելյանը մեկնաբանել է Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» խոսքերը

Իհարկե, դա քիչ է, մենք միշտ պետք է ձգտենք մեր հնարավորության սահմաններում կարողանանք բանակը զինենք, ավելի նոր զինատեսակներով համալրենք, որովհետեւ մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը՝ միևնույն ժամանակ նշելով, որ Արցախի հարցում կա առաջընթաց՝ թե՛ մեր բանակում, թե սահմանների հետ կապված, թե մեր զինտեխնիկայի, սպառազինության փոփոխությունների հետ կապված:

Միքայելյանը նշել է, որ մեր գերխնդիրը մեր համախմբվածությունն է. «Պատմությունից էլ գիտենք, որ երբ համախմբվել ենք, հաղթանակ ենք տարել»: Նա հիշատակել է սպարապետ Վազգեն Սարգսյանի դերը եւ նշել, որ եթե նա չլիներ, ապա կարող էր կրկնվել 1915 թվականի ցեղասպանությունը:

ԱԺ պատգամավորն անդրադարձել է նաեւ ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, թե Արցախը Հայաստան է, եւ վերջ՝ ասելով. «Նիկոլ Փաշինյանի ասածը շատ խելոք քաղաքական քայլ է, որովհետեւ Ադրբեջանը երբեւիցե չի ասել, որ Արցախի հարցում գնում ենք բանակցային փուլի: Այսինքն՝ ինքը մեսիջ է ուղարկել Ադրբեջանի նախագահին, որ եթե պետք է գնալ փոխզիջումների, իրենք էլ պետք է քայլ անեն: Բայց այսքան ժամանակ դուք նկատե՞լ եք, որ թեկուզ Ալիեւի քարտուղարուհու կարգի մարդ ասի՝ մենք պետք է գնանք բանակցությունների: Իրենք ասում են՝ Արցախը մերն է, Հայաստանի Հանրապետությունը մերն է: Նիկոլ Փաշինյանի ասածի տողատակը պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում: Ինքը ոչ թե ասել է՝ Արցախը Հայաստանի Հանրապետություն է, եւ վերջ, այլ մեսիջ է տվել Ադրբեջանի նախագահին, որ զենքով կամ պատերազմով մեզ չես կարող հաղթել»:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի հայտարարությանը, թե Արցախի խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար, Սասուն Միքայելյանն ասաց. «Սա էլի խելոք քայլ է: Փաշինյանը Ադրբեջանի ժողովրդին էլ է կոչ անում: Ոչ ոք չէր սպասում, որ Հայաստանում կարող է իշխանափոխություն լինել: Ալիեւը սարսափում է դրանից: Փաշինյանը կոչ է անում, որ Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի ժողովուրդները պետք է ինչ-որ համաձայնության գան: Հետագայում եթե պետք է բանակցային ինչ-որ փուլ մտնենք, ժողովուրդը պետք է համաձայնություն տա թե Հայաստանում, թե Արցախում, թե Ադրբեջանում: Դրա համար էլ նման մեսիջ է ուղարկում»:

Միքայելյանը խոսել է նաև հանրաքվեի խնդրի շուրջ և նշել, որ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում էլ կա հանրաքվեի պահը: «Ժամանակը ցույց կտա, բայց հանրաքվեի պահը չպետք է անտեսել: Ես, որպես զինվոր, դեմ եմ այդպիսի բաներին, բայց երկրի ղեկավարը քաղաքականապես ավելի լավ է հասկանում, եւ նման առաջարկ է անում»,-ասել է նա:

  • Կիսվել: