հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Միքայել Մինասյանը երեկ խոստովանեց, որ Հայաստանին վերադարձնելու բան ունի․ Ալեն Սիմոնյան

Միքայել Մինասյանը երեկ խոստովանեց, որ Հայաստանին վերադարձնելու բան ունի․ Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն արձագանքել է Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը։ Նա գրել է․

«Երեկվա տեսանյութում Միքայել Մինասյանն ասում է, որ Վանեցյանի գումար մուծելու առաջարկը նա մերժել է, որովհետև չէր կարող իրեն ներել և չէր կարող ապրել լավ, երբ իր ժողովուրդը և երկիրն այս վիճակում է...

Ինքը չի կարող պայմանավորվել, քանզի համարում է ստախոս, դավաճան թշնամի ...

Լավ, հիմա մեկը չկա՞ խոհանոցում դարանակալած այս ինքնասիրահարված տղուն ասի, որ, եթե դու ապօրինի գումար չես վաստակել, ապա քո առաջին արձագանքը պետք է լինի մերժումը, քանզի դու պարտավորություն չունես Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այլ ոչ թե այն հայրենասիրական հեքիաթները, որոնք չգիտես ինչու արթնացան միայն 2019 թվականին Հռոմի կենտրոնի հյուրանոցում:

Կարճ ասած` սրանով Միշիկն ԱԱԾ տնօրենի առջև ընդունել է, որ ինքը Հայաստանի Հանրապետությանը վերականգնելու բան ունի և իրեն ետ են պահել միայն անձնական զեղումները, կանխատեսումները, որոնք ինքը նույնիսկ գրել է: Բա ..))

(լեզվամտածելակերպ Կարռլ, լեզվամտածելակերպ)»։

  • Կիսվել: