ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Միքայել Մինասյանը բաժնեմաս ունի «Հայկական ժամանակ» օրաթերթում և «Իմ քայլը» հիմնադրամում». փաստաբան

Միքայել Մինասյանը բաժնեմաս ունի «Հայկական ժամանակ» օրաթերթում և «Իմ քայլը» հիմնադրամում». փաստաբան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի փաստաբան Ամրամ Մակինյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակի հերթական գրառմանը։

«Հարգելի տիկին Գևորգյան, անչափ շնորհակալ եմ այս հույժ կարևոր «տեղեկատվությունն» ուշ ժամի հրապարակելու համար։ Այն չափազանց կարևոր էր Եվրոպական դատարանում մեր վերջնական հաղթանակը գրանցելու համար։

Հ.Գ. Ձեր հաջորդ գրառման մեջ առաջարկում եմ նշել, որ Միքայել Մինասյանը բաժնեմաս ունի «Հայկական ժամանակ» օրաթերթում և «Իմ քայլը» հիմնադրամում»։

Իր հերթին փաստաբան Միհրան Պողոսյանը նշել է. «Հարգելի տիկին Գևորգյան, որպես Միքայել Մինասյանի փաստաբանական թիմի անդամ, միանալով պարոն Մակինյանի հայտնած շնորհակալությանը, կխնդրեի Ձեզ չնահանջել և ամենօրյա ռեժիմով շարունակել դեսպան Մինասյանի վերաբերյալ սկանդալային գրառումների շարքը։ Կանխավ շնորհակալ եմ»։

Հիշեցնենք, ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը Facebook-ի իր էջում գրել էր.

«Թեման ամբողջացնելու համար արձանագրեմ. վարչապետի աշխատակազմի տվյալներով Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը կեղծ փայատերերի միջոցով ապօրինի փայաբաժիններ է ունեցել նաեւ «Սպայկա» ընկերությունում, «Երեւան մոլում», «Շանթ» եւ «Արմենիա» հեռուստաընկերություններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մի շարք այլ ընկերություններում։
 
Այդ փայաբաժինների մեծ մասը 2018 թվականի ժողովրդական հեղափոխությունից հետո հապճեպ վաճառվել է։ ԶՊՄԿ-ում Մ. Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերեւույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ եւ կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաեւ ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող։

Տպավորություն է, որ սրա արդյունքում է, որ Միքայել Մինասյանի կոռուպցիոն համակարգի առանցքային անձինք՝ լինելով պոտենցիալ մեղադրյալներ, լքել են Հայաստանը, ինչն էլ դարձել է Մինասյանի կոռուպցիոն արարքների հետաքննության էական խոչընդոտ։ ՀՀ վարչապետը ակնկալում է, որ ՀՀ իրավապահ մամիններն ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ պատշաճ քննության կենթարկեն վերը նշվածը եւ Հայաստանի ժողովրդին կտան վստահելի պատասխաններ»։

  • Կիսվել: