ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մինչև Նոր տարի Փաշինյանը պիտի դուրս շպրտվի ՀՀ վարչապետի պաշտոնից. Արծվիկ Մինասյան

Մինչև Նոր տարի Փաշինյանը պիտի դուրս շպրտվի ՀՀ վարչապետի պաշտոնից. Արծվիկ Մինասյան

Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության, որպեսզի հանձնի հայոց պետականությունը թուրք-արդբեջանական խուժանին, վարձկաններին։ Այս մասին այսօր «Արժանապատվության երթի» ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

«Նիկոլ Փաշինյանն ու իր ոհմակը տվեց ոչ միայն Արցախը, ոչ միայն զիջեց մեր հայրենիք հողերը, ոչ միայն զոհաբերեց 5 հազարից ավելի հայորդիներին, տասնյակ հազարից ավելի հաշմանդամներ տվեց, հարյուր հազարավոր հայրենիքը կորցրած ընտանիքներ ունեցանք, այսօր արդեն նաեւ Սյունիքի սահմանային դիրքերն է հանձնում։

՛՛Նա իրավունք չունի որպես Հայաստանի ղեկավար հանդես գալու, նա հողատու է, նա դավաճան է։ Նա պետք է միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանություններին։ Մինչեւ Նոր տարի Նիկոլ Փաշինյանը պետք է դուրս շպրտվի Հայաստանի վարչապետի պաշտոնից։ Նա իրավունք չունի Նոր տարին դիմավորելու եւ դիմելու մեր ժողովրդին։ Նա իրավունք չունի մեր ապագա, մեր ներկա ու անցյալ սերունդների երազանքը դավաճանելով փորձել հաջորդ տարին մուտք գործել՛՛,-մասնավորապես նշեց Մինասյանը:

Հիշեցնենք, որ քաղաքացիները Երեւանում «Արժանապատվության երթ» են իրականացնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

  • Կիսվել: