երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մինչև միջնակարգ դպրոցս ավարտելը ՀՀ իշխանությունները առնվազն 5 տարբեր ձևերով ԼՂ-ն ճանաչել են Ադրբեջանի կազմում․ պատգամավոր

Մինչև միջնակարգ դպրոցս ավարտելը ՀՀ իշխանությունները առնվազն 5 տարբեր ձևերով ԼՂ-ն ճանաչել են Ադրբեջանի կազմում․ պատգամավոր

Քանի որ մենք այստեղ քննարկում ենք Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչման քրեականացնելը կամ չքրեականացնելը, ասեմ, որ մինչև միջնակարգ դպրոցս ավարտելը ՀՀ իշխանությունները առնվազն 5 տարբեր ձևերով ԼՂ-ն ճանաչել են Ադրբեջանի կազմում:

Այս մասին այսօր ԱԺ Պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը:

«Մենք ցույց ենք տալիս, թե ինչպես տարբեր ստեղծագործ մոտեցումներով Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Էդվարդ Նալբանդյանը, Վարդան Օսկանյանը Դաշնակցության աջակցությամբ ԼՂ-ն ճանաչել են Ադրբեջանի կազմում»,- ասաց նա:

  • Կիսվել: