հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մինչ օրս կատարվել է 366779 պատվաստում, գործընթացը շարունակվում է․ ԱՆ

Մինչ օրս կատարվել է 366779 պատվաստում, գործընթացը շարունակվում է․ ԱՆ

Պատվաստումային գործընթացը շարունակվում է։ 

Ինչպես հայտնում են առողջահության նախարարությունից, COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր սեպտեմբերի 19-ի դրությամբ` կատարվել է 366779 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 237454, երկրորդ դեղաչափ` 129325։

Առողջապահական գերատեսչությունից նաև հիշեցնում են՝

«Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով

 Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը

Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար

Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները:
Պատվաստումներն անվճար են:

  • Կիսվել: