հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Միկրովիրաբույժը  պատերազմի ընթացքում 300-ից ավելի վիրավոր է վիրահատել

Միկրովիրաբույժը պատերազմի ընթացքում 300-ից ավելի վիրավոր է վիրահատել

Միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը պատերազմի ընթացքում 300-ից ավելի վիրավոր է վիրահատել։ Այս մասին հայտնում է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

«Արտավազդ Սահակյանի կռիվն այս օրերին վիրահատարանում է:

Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական լայնածավալ պատերազմի ընթացքում միկրովիրաբույժի ղեկավարած «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայում վիրահատվել է ավելի քան 300 վիրավոր զինվոր»,- գրել է նա։

 

 

  • Կիսվել: