ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Միխայիլ Միշուստինը կարևորել է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակումը, նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը

Միխայիլ Միշուստինը կարևորել է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակումը, նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ողջույններ է փոխանցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի անունից, հայտնում է Interfax-ը։

«Առաջին հերթին կցանկանայի ձեզ փոխանցել ջերմ ողջույններ և բարեմաղթանքներ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի անունից», - ասել է Միշուստինը։

ՌԴ վարչապետը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ընդունած հայտարարությունը մեծ հնարավորություններ են ստեղծում համատեղ աշխատանքի համար:

«Դա առաջին հերթին տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակումն է, նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը: Այս ամենը պայմաններ կստեղծի տարածաշրջանի կայուն զարգացման համար», - նշել է նա:

Բացի այդ, Ռուսաստանի վարչապետնն առաջարկել է միջկառավարական հանձնաժողովին նախապատրաստել Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրի աճի և փոխադարձ ներդրումների ավելացման համար նոր նախաձեռնություններ:

Միշուստինի խոսքով՝ կորոնավիրուսն ազդել է երկկողմ առևտրի դինամիկայի վրա. նախորդ տարի համատեղ ապրանքաշրջանառությունը նվազել է մոտ 10%-ով և կազմել շուրջ $2.3 մլրդ:

«Այս իրավիճակը ձեռնատու չէ: Ես առաջարկում եմ հանձնարարել մեր միջկառավարական հանձնաժողովին նախապատրաստել նոր նախաձեռնություններ՝ առևտրի աճի, Հայաստանի հետ փոխադարձ ներդրումների ավելացման ուղղությամբ», - շեշտել է ՌԴ վարչապետը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: