շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Միջազգային գործընկերները պետք է միանշանակ դատապարտեն սահմանին նոր սպանություններ նախաձեռնելու Ադրբեջանի վերջին գործողությունները. Մարուքյան

Միջազգային գործընկերները պետք է միանշանակ դատապարտեն սահմանին նոր սպանություններ նախաձեռնելու Ադրբեջանի վերջին գործողությունները. Մարուքյան

Խաղաղության գործընթացում ներգրավված միջազգային գործընկերները պետք է միանշանակ դատապարտեն բանակցություններից խուսափելու և սահմանին նոր սպանություններ նախաձեռնելու Ադրբեջանի վերջին գործողությունները, որոնք խաթարում են խաղաղության շուրջ տարվող ողջ գործընթացը՛՛։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ադրբեջանական այսօրվա ագրեսիային, որի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ:

՛՛Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կողմից ՀՀ ԶՈւ զինծառայող է մահացու վիրավորվել: Ադրբեջանի՝ խաղաղության ընկալումը փոքր-ինչ տարբերվում է խաղաղության գործընթացի շուրջ մեր ընկալումից՛՛,-նշել է Մարուքյանը:

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Բարձրունու հայկական դիրքի ուղղությամբ․ կա մեկ զոհ:

  • Կիսվել: