ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Միհրան Պողոսյանը՝ Քեթրինի Միհրանը, ԿԸՀ-ին տեղեկանք է բերել, թե վերջին 4 տարում ՀՀ-ում է բնակվել, ոստիկանությունից անվավեր են ճանաչել. «Պատիվ ունեմ» դաշինքին 48 ժամ տվեցին

Միհրան Պողոսյանը՝ Քեթրինի Միհրանը, ԿԸՀ-ին տեղեկանք է բերել, թե վերջին 4 տարում ՀՀ-ում է բնակվել, ոստիկանությունից անվավեր են ճանաչել. «Պատիվ ունեմ» դաշինքին 48 ժամ տվեցին

Հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած մի քանի քաղաքական ուժեր պատգամավորների գրանցման փաստաթղթերում թերություններ են ունեցել ու ԿԸՀ-ն 48 ժամ է տվել՝ դրանք վերացնելու համար, գրում է ՛՛Առավոտը՛՛:

Մասնավորապես, թերություններ եղել են «Պատիվ ունեմ» դաշինքի, «Ազատ հայրենիք» կուսակցությունների դաշինքի, «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի, «Հանրապետություն», «Արդար Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», «Համահայկական ազգային պետականություն», «Հայոց հայրենիք», «Ազգային օրակարգ», «Քաղաքացու որոշում», «Ազգային-ժողովրդավարական բեւեռ», «Միասնական հայրենիք», «Լուսավոր Հայաստան», «Ազատություն», «Հայ ազգային կոնգրես», «Ինքնիշխան Հայաստան», «Զարթոնք», ՀԴԿ կուսակցությունների փաստաթղթերում:

«Ազատ հայրենիք» կուսակցությունների դաշինքում թեկնածուներից մեկը չի ներկայացրել վերջին 4 տարում ՀՀ-ում բնակվելու փաստաթուղթը, մեկն էլ չի ներկայացրել հայերենին տիրապետելու մասին հավաստող փաստաթուղթը:

 

  • Կիսվել: