երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Միգուցե, «Ապագա կա՛, կա՛ ապագա» ձեր կարգախոսը թուրքական աշխարհո՞ւմ է. Արծվիկ Մինասյանը`ՔՊ-ին

Միգուցե, «Ապագա կա՛, կա՛ ապագա» ձեր կարգախոսը թուրքական աշխարհո՞ւմ է. Արծվիկ Մինասյանը`ՔՊ-ին

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը պնդում է` այս իշխանությունն անում է շատ ավելի վատը, քան նախկին վատ բարքեր տարածողները:

Ըստ Մինասյանի` իշխանությունը, որը բերել է աղետ ու կործանում, փոխանակ ապաշխարի, շարունակում է  պառակտումները:

Պատգամավորն ընդգծեց` եթե իշխանությունը չսթափվի, անգամ իրենց առաջ քաշած «Ապագա կա՛, կա՛ ապագա» կարգախոսը չեն կարողանալու առաջ տանել:

«Կամ էլ՝ ձեր պատկերացումով, այդ կարգախոսը այլ տեղ է, միգուցե, թուրքական աշխարհո՞ւմ: Մենք դեմ ենք, դեմ ենք ողջ էությամբ, հոգով, սրտով, գործողություններով»,- հավելեց Մինասյանը:

  • Կիսվել: