շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Միևնույն պահին 7 և ավելի զանգերի դեպքում 1-03 կարճ համարը զբաղված է․ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել

Միևնույն պահին 7 և ավելի զանգերի դեպքում 1-03 կարճ համարը զբաղված է․ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել

Կանչերի գրանցման 1-03 համակարգը ծանրաբեռնված է, ստացվող բազմաթիվ կանչերի պատճառով:  Ներկա դրությամբ համակարգի կանչեր ընդունելու հնարավորությունը միևնույն պահին 6 կանչ է, միևնույն պահին 7 և ավելի զանգերի դեպքում 1-03 կարճ համարը զբաղված է: Այս մասին հաղորդագրություն է  տարածե Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն, որում ասվում է․

«Այս խնդրի հետ առնչվելու հավանականությունը, հատկապես, մեծ է «Պիկ» ժամերին` 18-00-ից մինչև 24-00, երբ մեկ ժամվա ընթացքում ստանում ենք մինչև 130-150 կանչ: Մեկ կանչի ընդունումն ու համապատասխան բրիգադին հանձնումը տևում է 3-5 րոպե: Ներկա դրությամբ Երևանի շտապ օգնության ծառայության կողմից, օրական սպասարկվում է շուրջ 1200 կանչ` թվով 50 բժշկական բրիգադների կողմից և ևս 300 կանչ տրվում է խորհրդատվություն ստանալու նպատակով:

 

Սակայն 1-03 կանչերի ընդունման համակարգի հզորացման համար դիմել ենք «Վեոն Արմենիա» ընկերությանը:

Ընդամենը 3-4 օրվա ընթացքում համակարգը միևնույն պահին 6 կանչի փոխարեն հնարավորություն կունենա ընդունել 14 կանչ:
Իրավիճակի համար հայցում ենք Ձեր ներողամտություն»

  • Կիսվել: