չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Միայն Սահմանադրության նախաբանը և առաջին երկու հոդվածը կարդալը բավարար է, որպեսզի Նիկոլ Փաշիյանյանը հասկանա, որ ինքը Սահմանադրության ամենամեծ խախտողն է. Ղազարյան

Միայն Սահմանադրության նախաբանը և առաջին երկու հոդվածը կարդալը բավարար է, որպեսզի Նիկոլ Փաշիյանյանը հասկանա, որ ինքը Սահմանադրության ամենամեծ խախտողն է. Ղազարյան

Միայն Սահմանադրության նախաբանը և առաջին երկու հոդվածը կարդալը բավարար է, որպեսզի Նիկոլ Փաշիյանյանը հասկանա, որ ինքը Սահմանադրության ամենամեծ խախտողն է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ սահմանդրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը, որի նախաձեռնությամբ այս պահին ընթանում է հավաք, ինչպես նաև կլինի երթ՝ Սահմանադրության օրվա առթիվ։

՛՛Սահմանադրության նախաբանը հղում է կատարում ՀՀ անկախության հռչակագրին, որն իր հերթին հղում է անում Հայաստանի և Արցախի վերամիավորման՝ Գերագույն խորհրդի և Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումներին։ Այսինքն՝ մեր Սահմանադրության հիմքում դրված է Հայաստանի և Արցախի միավորման գաղափարը։ Եվ եթե ինքը հրաժարվում է այդ գաղափարից, նշանակում է՝ ինքը խախտում է Հայաստանի Սահմանադրությունը՛՛,-նշեց Ղազարյանը:

Նրա խոսքով՝ ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցությունը ՛՛գողացել, յուրացրել է մեր ժողովրդի օրինական իշխանությունը, այդ իշխանությունը ծառայեցնում է բացառապես իր և իր մերձավորների բարեկեցությանը և մեր ժողովրդի թշնամիների շահերին՛՛։

Ղազարյանը նաև տեղեկացրեց, որ գիշերը նստացույց են անցկացնելու Բաղրամյան 26-ում՝ տեսնելու համար, թե ով է այնտեղ մտնում։

 

  • Կիսվել: