հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Միայն հանրային մտահոգություններն ու առաջնահերթություններն են որոշելու մեր Դաշինքի գործողություները․ Արամ Վարդևանյան

Միայն հանրային մտահոգություններն ու առաջնահերթություններն են որոշելու մեր Դաշինքի գործողություները․ Արամ Վարդևանյան

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել, որում ասված է․

Սիրելի գործընկերներ,

«Երեկ ներկայացվեց «Հայաստան» դաշինքի ծրագրը: Մենք գտնում ենք, որ Ծրագիրը ամբողջականացնել հնարավոր է միայն հանրային ներառական մասնակցության արդյունքում։ Ինչպես նշել ենք` միայն հանրային մտահոգություններն ու առաջնահերթություններն են որոշելու մեր Դաշինքի գործողություները։ Մենք ակնկալում ենք յուրաքանչյուրիդ գաղափարները, տեսլականը, առաջարկությունները և նկատառումները, որոնք մեզ համար չափազանց կարևոր են։Դրանք կարող եք ներկայացնել «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական և տարածքային շտաբեր: Կարող եք նաև ուղարկել էլեկտրոնային եղանակով` [email protected] հասցեով: Բոլոր առաջարկները մանրամասն և պատշաճ քննարկման առարկա կդարձվեն»:

  • Կիսվել: