շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
 «Միասին» շարժումը հանրահավաք կիրականացնի` պահանջելով Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը

«Միասին» շարժումը հանրահավաք կիրականացնի` պահանջելով Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը

Երևանի Ազատության հրապարակում փետրվարի 20-ին, ժամը 16։30–ին «Միասին» շարժումը հանրահավաք կիրականացնի` պահանջելով Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։

«Մենք այս պահանջի համար հիմնավորում ենք նախապատրաստել` 100 պատճառ, որով մենք հանդես կգանք հանրահավաքի ժամանակ։ Մենք այդ օրը սկզբից կգնանք Եռաբլուր պանթեոն, հետ կհավաքվենք Ազատության հրապարակում»,– ասուլիսին ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

Նրանք կոչ են անում մյուս քաղաքական ուժերին միանալ իրենց։

  • Կիսվել: