շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Միասին» շարժումը 3 օր շարունակ բողոքի ակցիաներ կանցկացնի Ազգային ժողովի մոտ

«Միասին» շարժումը 3 օր շարունակ բողոքի ակցիաներ կանցկացնի Ազգային ժողովի մոտ

Ապրիլի 8-ին ժամը 17։00-ից սկսած 3 օր շարունակ «Միասին» համաժողովրդական քաղաքական շարժումը բողոքի ակցիաներ կանցկացնի ՀՀ Ազգային ժողովի մոտ։ Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, Ազատության հրապարակում հայտարարել է «Միասին» շարժման համակարգող Արամ Սարգսյանը:

«Միասին» շարժման անդամները 100 կետից բաղկացած հրաժարականի պահանջ են ներկայացրել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գործող իշխանությանը ու ժամանակ տվել մինչև ապրիլի 10-ը։

Արամ Սարգսյանը նշեց, որ այսօր իրականացնելու են նախազգուշական երթ դեպի ԱԺ։ Եվ եթե իրենց պահանջը չկատարվի, ապա կհաջորդեն անհնազանդության քայլեր։

«Փաստաթուղթ-պահանջագիրը ներկայացրել ենք նաև ԱԺ երկու ընդդիմադիր  խմբակցություններին։ Եթե նրանք համաձայն չլինեն փաստաթղթում նշված կետերի հետ, ուրեմն նրանք նույնպես հանցակից են գործող իշխանություններին»,- ասել է նա։

  • Կիսվել: