հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Միակ խորհրդարանը, որը կբուժի հայ ժողովրդի վերքը, դա Թուրքիայի մեջլիսն է, որի անդամն եմ ես. Փայլան

Միակ խորհրդարանը, որը կբուժի հայ ժողովրդի վերքը, դա Թուրքիայի մեջլիսն է, որի անդամն եմ ես. Փայլան

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը: Այդ մասին նա ֆեյսբուքյան գրառում է արել։

«Տասնյակ խորհրդարաններից հետո ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Մեր վիշտը այլ խորհրդարանների թեման է դարձել, քան որ իմ երկիրը (Թուրքիան) արդեն 105 տարի է ժխտում է հայ ժողովրդի մեծ եղեռնը: Միակ խորհրդարանը, որը կբուժի հայ ժողովրդի վերքը, դա Թուրքիայի մեջլիսն է, որի անդամն եմ ես»:

  • Կիսվել: