հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Միացա Ռոբերտ Քոչարյանի ստեղծած դաշինքին, քանի որ տվյալ պահին ինքն էր գնում մարտնչելու այս իշխանության դեմ. Վահե Հակոբյան (տեսանյութ)

Միացա Ռոբերտ Քոչարյանի ստեղծած դաշինքին, քանի որ տվյալ պահին ինքն էր գնում մարտնչելու այս իշխանության դեմ. Վահե Հակոբյան (տեսանյութ)

Մանդատը վերցնելը մեզ համար լրացուցիչ գործիքակազմ է ներկա իշխանությունների դեմ պայքարելու համար, անգամ ԱԺ-ում, դա ոչ մի դեպքում չի ենթադրում վիժեցնել աշխատանքը, դա ենթադրում է, որ հանրությանը ավելի հասանելի դառնա մեր ձայնը, թե ո՛ր կործանարար ուղիով են տանում ներկա իշխանությունները մեր երկիրը: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ խոսելով այն մասին, թե արդյոք ԱԺ են գնացել աշխատելու՞, թե՞ Ա աշխատանքը վիժ-եցնելու նպատակով:

Հաղորդավար Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե Վահե Հակոբյանը ՀՀԿ-ն լքել է 2018 թվականին, և ՀՀԿ փոխնախագահները հայտարարում էին, թե դժվար պահին իրենք մաքրվեցին, ով պետք է ՛՛թռներ, թռավ՛՛, Վահե Հակոբյանը համարո՞ւմ է, որ 2018-ն ինքը ՛՛թռավ՛՛ ՀՀԿ-ից, ԱԺ պատգամավորը նշեց. ՛՛Չեմ կարծում, որ Հանրապետական կուսակցությունում իմ մասին նման կարծիք կար։ Այո, այնտեղ մարդիկ կային, որոնցից կուսակցությունն էր ուզում ազատվել։ Ես այդ շարքին ինձ չեմ վերագրում, համոզված եմ՝ ՀՀԿ-ի իմ գործընկերներն էլ։

Ես այդ ժամանակ չէի ուզում զբաղվել քաղաքականությամբ, ուզում էի զբաղվել նրանով, ինչով զբաղվում էի 2006-2007 թվականներին, դա բիզնեսն է, և ուզում էի գլխով և ոտքերով մտնել այդ ոլորտ և շարունակել բիզնեսով զբաղվելը՝ առանց որոշ քաղաքական օղակներով կաշկանդված լինելու։

Սակայն ներկա իշխանությունները ինձ թույլ չտվեցին, որ ես դուրս գամ, գնամ այնտեղ, և սկսեցին հետապնդումներ՝ իմ և իմ ընտանիքի նկատմամբ, մինչև հիմա էլ դա շարունակվում է՝ անթիվ ու անհամար քրեական գործեր, ինչն ինձ ստիպեց արդեն հետո ստեղծել նոր կուսակցություն, որպեսզի կարողանամ պայքարել իրենց դեմ՛՛:

Խոսելով այն մասին, թե կան կարծիքներ կան, թե Քոչարյանն է իրեն վերադարձրել քաղաքակնություն՝ Հակոբյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Ոչ այդպես, ես միացա Ռոբերտ Քոչարյանի ստեղծած դաշինքին, քանի որ տվյալ պահին ինքն էր գնում մարտնչելու այս իշխանության դեմ՛՛:

  • Կիսվել: