ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Մի զավեշտալի թիվ ասեմ, բռնվեք` հրատապ ծախսերի բյուջեն 30 մլն-ից դարձել է 355 մլն դրամ. Հռիփսիմե Առաքելյան

Մի զավեշտալի թիվ ասեմ, բռնվեք` հրատապ ծախսերի բյուջեն 30 մլն-ից դարձել է 355 մլն դրամ. Հռիփսիմե Առաքելյան

Արդեն քանի օր է ուսումնասիրում եմ Երևանի 2020 թվականի բյուջեի նախագիծը,ահագին հարցեր ունեմ,որի մասին հերթով,կարգով խոսելու եմ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը: Նա գրել է.

«Ուրեմն,մի զավեշտալի թիվ ասեմ, բռնվեք, որի մասով ոչ մի բացատրություն չկա, թիվ 48 կետով սահմանված ՀՐԱՏԱՊ ԼՈՒԾՈՒՄ պահանջող ընթացիկ աշխատանքներ իրականացնելու համար 2019-ի բյուջեով նախատեսված էր 30 մլն դրամ / 2019-ի բյուջեն նախկինների բյուջեն է եղել,չմոռանաք/,հիմա ի՞նչ եմ տեսնում,էս ՀՐԱՏԱՊԻ փողը ավելացրել են 325 միլիոնով...սա աբսուրդ է,կանխատեսումների և բյուջեի կազմման անհասկանալի ու չբացատրված,փակագծերը չբացված մի թիվ,ասենք ի՞նչ հիմքով է հրատապ ծախսի բյուջեն դառել 355 միլիոն դրամ, այն դեպքում երբ 2019-ին եղել է 30 միլիոն...Հրատապ ասելով ի՞նչ նկատի ունենք, կամ 2019-ին ի՞նչ նախադեպեր ենք ունեցել, որի հիմքով գումարը ավելացել է մոտ 12 անգամ,,,սա առաջիկա քննարկումների դեռ մեկ կետ,,,մնացածը հաջորդիվ,,,»:

  • Կիսվել: