երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մի շարք վիճահարույց հարցեր կան․ Մարուքյանը՝ սահմանադրական փոփոխությունների ընթացակարգի վիճարկման դիմումի մասին

Մի շարք վիճահարույց հարցեր կան․ Մարուքյանը՝ սահմանադրական փոփոխությունների ընթացակարգի վիճարկման դիմումի մասին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՍԴ-ում պատգամավորների 1/5-ի դիմումի քննությանը, որով վիճարկում էին 2020 թ. հունիսի 22-ին խորհրդարանի ընդունած սահմանադրական փոփոխությունների ընթացակարգը:

Մարուքյանը հիշեցրեց՝ խորհրդարանը 2020 թ. հունիսին առաջին ընթերցմամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որը չէին ուղարկել ՍԴ՝ եզրակացություն ստանալու համար: Բացի դրանից՝ պատգամավորները վիճարկում էին այն հանգամանքը, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը ստորագրեց ոչ թե նախագահը, այլ սահմանված ժամկետից հետո՝ ԱԺ նախագահը:

«ՍԴ-ում գործի քննությունը հետաձգվել է ապրիլի 20-ը: Գործի այն մասերով, որը վերաբերում է լիազորությունների վեճին, կարճվել է, և մնացել են միայն Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի մասով վիճարկման հարցերը, որն, ըստ էության, այդ մասով եթե բավարարվի, կարծում եմ, էլի հնարավրություն կլինի սահմնանադրական փոփոխություններին անդրադառնալ: Մի շարք վիճահարույց հարցեր կան: Սահմանադրությունն այնպես է գրված, որ տարբեր ձևերով սողանքներ են թողնված»,- ասաց Մարուքյանը:

  • Կիսվել: