ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մի քանի օր առաջ ՀՀ-ից ծխախոտով ինքնաթիռ է մեկնել Աբխազիա. Միքայել Մինասյան (տեսանյութ)

Մի քանի օր առաջ ՀՀ-ից ծխախոտով ինքնաթիռ է մեկնել Աբխազիա. Միքայել Մինասյան (տեսանյութ)

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում դարձյալ տեսանյութ է հրապարակել, որում ասել է, որ կային ժամանակներ, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ չէր հասցրել ընկերանալ Ադրբեջանի ՛՛կիրթ և կառուցողական՛՛ նախագահի հետ։

՛՛Այդ ժամանակներում, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ չէր փորձում Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ժողովրդի շահերը հավասարեցնել, նա նկարագրում էր ԵԱՏՄ-ն որպես թշնամի կառույց, և ասում էր՝ Հայաստանի ԵԱՏՄ-ացումը իրականում ադրբեջանացում է՛՛,-նշել է Մինասյանը և հավելել, թե ժամանակները փոխվեցին, և Նիկոլ Փաշինյանը պետք է որոշեր՝ ով է ներկայացնելու Հայաստանի շահը և ով Հայաստանի քվոտայով նշանակվի ԵԱՏՄ նախարար, նշանակեց Արտակ Քամալյանին, ով երբեք չի աշխատել ՀՀ-ում, չի եղել ՀՀ քաղաքացի։

՛՛Արտակ Քամալյանը մեծացել է, աշխատել է և իր ամբողջ հասուն կյանքի գործունեությունն անցկացրել է հայկական բիզնեսի կենտրոն դարձած ռուսական քաղաքում՝ Վորոնեժում՛՛,-ասել է նա:

Միքայել Մինասյանը նաև նշել է, որ իր արած հայտարարությունները 100 տոկոսով համապատասխանում են իրականությանը, և սպասում էր, որ ժողովրդին դրանց վերաբերյալ որևէ բացատրություն կտրվի.«Ընտանիքը, որը մինչև կոկորդը խրված է կոռուպցիայի մեջ, այսօր ոչ միայն չի բացատրում, այլև մունաթ է գալիս ժողովրդի վրա»,-նշեց նա՝ ասելով, թե երբ վարչապետն ասել է, որ այլևս ոչինչ չի հերքելու, նկատի է ունեցել հետևյալը․ «Լավ եմ անում, ինչ անում եմ, թքած ունեմ ձեր կարծիքի վրա»։

Անդրադառնալով ՀՀ-ից ծխախոտի արտահանմանը՝ նախկին դեսպանն ասել է, թե ՀՀ-ից ծխախոտով բեռնված նոր ինքնաթիռ է գնացել Սոչի, այնտեղից էլ՝ ՀՀ-ի կողմից չճանաչված Աբխազիա:

՛՛Մի քանի օր առաջ Հայաստանից ծխախոտով բեռնված նոր չվերթն է գնում դեպի Սոչի, այս անգամ արդեն Վորոնեժի դասերը քաղել են, սակայն մի նյուանս. Հայաստանը չի ճանաչում Աբխազիան որպես սուբյեկտ, երկիր: Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանի՝ փող աշխատելու մոլուցքն անկառավարելի է, իսկ մաքսայինը պարտավոր է հրանանգները կատարել, Աբխազիայի կողքին ավելացնում են ստորակետ, Վրաստան՝ ստեղծելով դիվանագիտական պրոբլեմ:

Իսկ ինչո՞ւ Աբխազիա, որովհետև Աբխազիան գտնվում է Սոչիի օդանավակայանից 1 ժամ հեռավորության վրա, փաստաթղթերում գրում են օդանավակայան Ադլեր, իսկ ապրանքը պետք է գնա Աբխազիա՛՛,- նշել է նա:

Մինասյանի խոսքով՝ այսպես նրանք ոչ միայն հայ ժողովրդին խայտառակ են անում, այլև մտցնում են պրոբլեմների մեջ ռուսների, աբխազների ու վրացիների հետ իր ընտանիքի բիզնեսի համար:

Մանրամասն՝ տեսանյութում.

  • Կիսվել: