երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Մի քանի անգամ չեմ կատարել Արմեն Աբազյանի՝ տարբեր մարդկանց աշխատանքի տեղավորելու խնդրանքները. Քերոբյանը մանրամասներ է պատմել ԱԱԾ տնօրենի, փոխվարչապետերի հետ ունեցած խնդիրների մասին

Մի քանի անգամ չեմ կատարել Արմեն Աբազյանի՝ տարբեր մարդկանց աշխատանքի տեղավորելու խնդրանքները. Քերոբյանը մանրամասներ է պատմել ԱԱԾ տնօրենի, փոխվարչապետերի հետ ունեցած խնդիրների մասին

Իմ աշխատանքում եղել եմ սկզբունքային, չեմ զիջել այն տեղերում, որը կլիներ իմ սկզբունքներից հետ կանգնել, բերել է նրան, որ տարբեր պաշտոնյաների հետ ես չեմ ունեցել լավ հարաբերություններ, որ իրենց կողմից ակնկալեի լավ վերաբերմունք․ այդ թվում՝ ԱԱԾ տնօրենի։ Այս մասին factor.am-ին տված հարցազրույցում ասել է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը:

՛՛Մի քանի էպիզոդով ես Արմեն Աբազյանի խնդրանքները չեմ կատարել։ Խնդրանքները վերաբերվել են ինչ-որ մեկին ինչ-որ մի տեղ նշանակելու հետ։

Եղել են խնդիրներ ոչ միայն իր հետ, եղել են խնդիրներ փոխվարչապետերի հետ, վարչապետի աշխատակազմի ղեկավարի և այլոց հետ՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: