կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մի խղճուկ, փոքր մարդ, խաբելով ամբողջ ժողովրդին, կործանեց երկիրը. Վազգեն Մանուկյան

Մի խղճուկ, փոքր մարդ, խաբելով ամբողջ ժողովրդին, կործանեց երկիրը. Վազգեն Մանուկյան

Մի խղճուկ, փոքր մարդ, խաբելով ամբողջ ժողովրդին, եկավ իշխանության, կործանեց երկիրը, եւ մենք այսքան հզոր, խելոք, անձնազոհ ազնիվ մարդկանցով այդ փոքր մարդու դեմ ենք պայքարում: Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում ՛՛Արժանապատվության երթի՛՛ ժամանակ ասաց ՛՛Հայրենիքի փրկության շարժման՛՛ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Պատկերացնո՞ւմ եք՝ նա ի՛նչ արեց. այստեղից ջոկատները գնում էին ռազմաճակատ, ինքը ոչ միայն սպանեց այն 5 հազար հգուն, որ զոհվել են, ինքը երկրորդ անգամ սպանեց ՛՛Եռաբլուրում՛՛ թաղված մեր հերոսներին:

Ես հիմա պայքարում եմ նաեւ այդ տղաների հիշատակի համար, որոնք երազում էին, որ ունենալու ենք հզոր երկիր: Մենք հաղթելու ենք, այդտեղ հարց չկա, մենք նորից ոտքի ենք կանգնելու: Մենք հիմա մի քիչ հիասթափվել ենք, ինքներս մեզնից ենք հիասթափվել, բայց մենք հզոր ժողովուրդ ենք, նորից ոտքի ենք կանգնելու՛՛:

 

 

  • Կիսվել: