չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի զեկույցի ներկայացմանը

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի զեկույցի ներկայացմանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի զեկույցի ներկայացմանը, որի ընթացքում հանդես է եկել ողջույնի խոսքով: Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Փոխվարչապետը պլատֆորմի տարեկան զեկույցի ներկայացման նպատակով կառավարություն–քաղհասարակություն երկխոսության իրականացումը համարել է գործնական, օգտակար և կառուցողական ձևաչափ։ Փոխվարչապետը նշել է, որ հարթակի հետ շարունակական ու կառուցողական երկխոսության իրականացումը Կառավարության անփոփոխ քաղաքական կամքն ու հանձնառությունն է։

Իր ելույթի ընթացքում Մհեր Գրիգորյանը կարևորել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման արդյունավետության բարձրացումը և ներկայացրել այս պահին ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերը և համատեղ իրականացվող աշխատանքները: Փոխվարչապետը մասնավորապես անդրադարձել է վիզաների ազատականացման գործողության ծրագրի շուրջ բանակցություններին և Հայաստան-

Եվրամիություն գործընկերության նոր օրակարգի ձևավորման աշխատանքներին, ինչպես նաև 2025-2027թթ ժամանակաշրջանի համար իրականացվելիք Դիմակայունության և աճի պլանին:
Ողջույնի ելույթից հետո փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել քննարկման ընթացքում վեր հանված հարցերի և դիտարկումների վերաբերյալ ամփոփումով:

  • Կիսվել: