կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Մհեր Գրիգորյանը ՀՀ-ում ՄԹ դեսպանին ներկայացրել է կառավարության ծրագրի հիմնական ուղենիշները

Մհեր Գրիգորյանը ՀՀ-ում ՄԹ դեսպանին ներկայացրել է կառավարության ծրագրի հիմնական ուղենիշները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին: Փոխվարչապետը, օգտվելով հանդիպման պատեհ առիթից, շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել իր առաքելության շրջանակներում:

Մհեր Գրիգորյանը ՄԹ դեսպանին ներկայացրել է կառավարության ծրագրի հիմնական ուղենիշները: Դեսպան Ջոն Պատրիկ Գալագերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, փոխվարչապետի հետ քննարկել է հանրային կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի զարգացման գործընկերների հետ համագործակցության հարթակի աշխատանքներին, Գլազգոյում կայանալիք Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին և տարածաշրջանային զարգացումներին: 

  • Կիսվել: