ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մհեր գրիգորյանը հանդիպել է ԵՆԲ և ՎԶԵԲ ներկայացուցիչներ

Մհեր գրիգորյանը հանդիպել է ԵՆԲ և ՎԶԵԲ ներկայացուցիչներ

Հայաստան կատարած այցելության 3-րդ օրվա ընթացքում տնօրեն Լոուրենս Մերեդիթը և նրա թիմը, ներառյալ ԵՆԲ և ՎԶԵԲ ներկայացուցիչները, հանդիպեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) ներկայացուցիչների հետ՝ շարունակելով տնտեսական ներդրումային ծրագրի և Հայաստանի առաջատար նախաձեռնությունների մասին քննարկումները։

Հաղթահարելով դժվար ժամանակները՝ Հայաստանը կարող է ԵՄ ամուր աջակցությանն ապավինել՝ իրականացնելու ապագայի տեսլականները։ Տնօրեն Մերեդիթի այցելությունը Հայաստան կարևոր էր Տնտեսական և ներդրումային ծրագրի արագ իրականացման հաջորդ քայլերն ու ակնկալիքները նախանշելու տեսանկյունից։

Առաջատար նախաձեռնությունները կօգնեն խթանել Հայաստանի տնտեսության վերականգնմանը, զարգացմանն ու աճին, ունենալ ավելի կապված և ներառական հասարակություն՝ առաջարկելով շոշափելի օգուտներ ՀՀ քաղաքացուն։

  • Կիսվել: