չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Մեզ շենքերը հետաքրքիր չեն, այդ շենքերում գտնվող մարդիկ պետք է գան և պատասխան տան. Բագրատ Սրբազանը՝ ԱԺ շենք մտնելու մտադրության մասին

Մեզ շենքերը հետաքրքիր չեն, այդ շենքերում գտնվող մարդիկ պետք է գան և պատասխան տան. Բագրատ Սրբազանը՝ ԱԺ շենք մտնելու մտադրության մասին

Ես այդ պահին էլ եմ ասել, որ մեզ շենքերը հետաքրքիր չեն, այդ շենքերում գտնվող մարդիկ պետք է գան և պատասխան տան: Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում  լրագրողների հետ զրույցում ասաց ՛՛Տաավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ցուցարարները հունիսի 12-ին պատրաստվու՞մ էին մտնել Ազգային ժողովի շենք:

Բագրատ Սրբազանը, մասնավորապես, նշեց. «Մեր նպատակը եղել է շրջափակել և թույլ չտալ, որ մարդիկ հանգիստ ներս մտնեն և գնան իրենց սև գործն անելու: Մեկ ամիս է՝ ԱԺ-ում էդ մարդիկ հավաքվում են և ամբիոնն օգտագործում միայն մեկ նպատակի համար՝ դառնալով ամենավերջին խողովակը մարդկանց պախարակելու, ցեխ արձակելու՝ ներառյալ ինձ»:

Նա նաեւ հավելեց, որ այցելել է 30-ից ավելի վիրավորներին, հատկապես նրանց, ովքեր ծեծի են ենթարկվել:

«Բոլորը նույն վկայությունն են տալիս, որ ծեծելուն, ջարդելուն, խոշտանգելուըն զուգահեռ ոստիկանական ուժերը ամենավերջին ստորացնող հայհոյանքներն են տվել: Երբ ցուցարարներից մեկն ասել է՝ Բագրատ Սրբազանին ինչու՞ ես հայհոյում, ոստիկաններից մեկն ասել է՝ նա Սրբազան էր, երբ ինձ պսակում էր, հիմա դառել ա տերտեր»,-նշեց Բագրատ Սրբազանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ ոստիկանության մեծաքանակակ աշխատակիցներ բիրտ ուժ են կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաեւ լրագրողներ:

  • Կիսվել: