երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Մեզ ոչ թե իշխանություն է պետք, այլ մենք հետապնդում ենք իշխանափոխության գաղափարը․ Սերժ Սարգսյան

Մեզ ոչ թե իշխանություն է պետք, այլ մենք հետապնդում ենք իշխանափոխության գաղափարը․ Սերժ Սարգսյան

Լրագրողների խնդրանքով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ նախկին իշխանությունների վերադարձի մասին խոսակցություններին։

«Մենք վերադառնալու որևէ ցանկություն չունենք։ Մենք բազմաթիվ անգամ հայտարարել են, որ մենք որևէ ակնկալիք չունենք։ Մեզ ոչ թե իշխանություն է պետք, այլ մենք հետապնդում ենք  իշխանափոխության գաղափարը։ Այդքան բան։

Քանի՞ անգամ պետք է ասել, որ մարդիկ դա կարողանան հասկանալ։ Լսելը՝ լսում են, բայց երևի ականջների մոտով է անցնում»,- ասաց Սերժ Սարգսյանը։

  • Կիսվել: