չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մեզ կհաջողվի համատեղ ջանքերով նոր զարկ հաղորդել երկկողմ օրակարգին․ Փաշինյանը՝ Թաիլանդի Թագավորության վարչապետին

Մեզ կհաջողվի համատեղ ջանքերով նոր զարկ հաղորդել երկկողմ օրակարգին․ Փաշինյանը՝ Թաիլանդի Թագավորության վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թաիլանդի Թագավորության վարչապետ Սրեթհա Թավիսինին՝ Ազգային տոնի առիթով:

Շնորհավորական ուղերձում ասված է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Թաիլանդի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։

Հայաստանը շահագրգիռ է զարգացնել և խորացնել հայ-թաիլանդական հարաբերությունները՝ հիմնված փոխվստահության և հարգանքի վրա։ Հայաստանի և Թաիլանդի միջև համագործակցությունն օժտված է առավել ընդլայնման և դիվերսիֆիկացման մեծ ներուժով։

Վստահ եմ, որ մեզ կհաջողվի համատեղ ջանքերով նոր զարկ հաղորդել երկկողմ օրակարգին՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների։

Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Թաիլանդի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

  • Կիսվել: