չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենք. Մարուքյան

Մեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենք. Մարուքյան

Սպասում ենք Սկանդինավյան խաղաղապահ զորախմբին։ Այս մասին գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը․

«Մեկնարկել է ՌԴ խաղաղապահ զորախմբի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղի տարածից: Մենք՝ բոլորս հիշում ենք, թե ինչպես էին մեզ համոզում, որ եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը դուրս գա Լեռնային Ղարաբաղի տարածքից, ապա Սկանդինավյան խաղաղապահները կգան և Արցախի ժողովուրդը նրանց երաշխավորած անվտանգությամբ ապահով կապրի:

Հիմա այս ամենն ասողները թո՛ղ դուրս գան ու պահանջեն, որ Սկանդինավյան խաղաղապահները գան Արցախ ու ժողովուրդն էլ վերադառնա այնտեղ և ապրի անվտանգության այդ երաշխիքներով: Եթե այդ մարդիկ, ովքեր գիշեր-ցերեկ բարձրաձայնում էին ռուս խաղապահների պարտադիր դուրսբերման և Սկանդինավյան խաղապահների փրկչական առաքելության մասին, հիմա անձամբ դուրս չգան և այդ հարցով չզբաղվեն, ուրեմն ստիպված եմ լինելու անուններով դիմել նրանց: Ավելի լավ է, ինքներդ նախաձեռնեք ու կյանքի կոչեք ձեր խոստումները»:

  • Կիսվել: