հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Մեծատառերով գրված «խաղաղություն» բառի ֆոնին Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը միմյանց ձեռք են սեղմում. Հաջիև

Մեծատառերով գրված «խաղաղություն» բառի ֆոնին Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը միմյանց ձեռք են սեղմում. Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն անդրադարձել է Խաղաղության խորհրդի հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ձեռքսեղմմանը:

«Մեծատառերով գրված «խաղաղություն» բառի ֆոնին Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը միմյանց ձեռք են սեղմում: Այն, ինչ կարող է պատահականություն թվալ, խորը խորհրդանշական իմաստ ունի:

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցում է խաղաղության խորհրդի առաջին նիստին՝ որպես հիմնադիր պետության ներկայացուցիչ: Դոնալդ Թրամփը, որպես խաղաղության խորհրդի հիմնադիր նախագահ, կրկին ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգը»,-գրել է նա սոցցանցի իր էջում՝ հրապարակելով լուսանկար:

  • Կիսվել: