հինգշաբթի, հունվար 23
23 / 1 / 2025
Մեծ Բրիտանիայի պատվիրակությունն այցելել է Ջերմուկի՝ սեպտեմբերյան պատերազմի հետևանքով տուժած հատվածներ (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի պատվիրակությունն այցելել է Ջերմուկի՝ սեպտեմբերյան պատերազմի հետևանքով տուժած հատվածներ (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի խորհրդարանական պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի և ՄԹ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանի ուղեկցությամբ այցելել է Ջերմուկ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը՝ հրապարակելով լուսանկարներ:

Ջերմուկի համայնքապետարանում կայացած հանդիպմանը հաջորդել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ հանդիպումը։

Պատվիրակությունը այցելել է նաև 2022թ. սեպտեմբերին ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած Ջերմուկ քաղաքի հատվածներ։

  • Կիսվել: