երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդը քննադատել է Ադրբեջանին Հայաստանի վրա հարձակման համար

Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդը քննադատել է Ադրբեջանին Հայաստանի վրա հարձակման համար

Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ քիր Սթարմերը կոչ է արել Մեծ Բրիտանիայի կառավարությանը արձագանքել Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիային:

Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախումբը: «Ես խորապես մտահոգված եմ բռնությանը վերադառնալու լուրով։ Լեյբորիստներին հայտնի են տեղեկություններ այն մասին, որ ադրբեջանական զորքերը գրավել են Հայաստանի շուրջ չորս քառակուսի մղոն տարածք», -ասվում է Սթարմերի հայտարարության մեջ։

Ընդդիմադիր պատգամավորն իր հայտարարության մեջ նշել է, որ լեյբորիստները հույս ունեն, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը կշարունակի լարվածությունը թուլացնելու ջանքերը: Հայ ազգային կոմիտեի հաղորդագրության մեջ նշվում է, որ Սթարմերի հայտարարությունը պատասխան էր Կոմիտեի արշավին։

ANCA-ն ողջունել Է լեյբորիստների արձագանքը: «Մենք ուրախ ենք լսել, որ իրավիճակը Հարավային Կովկասում անհանգստացրել է Լեյբորիստական կուսակցությանը։ Սակայն մենք հույս ունենք, որ դա կհանգեցնի նրան, որ կուսակցությունը կդատապարտի Ադրբեջանի ագրեսիան և նրա կողմից իրականացված ռազմական հանցագործությունները», -ընդգծում է ANCA-ն։

Կոմիտեն շնորհակալություն է հայտնել Սթարմերին իր հայտարարության համար և հույս հայտնել, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունն ակտիվ միջոցներ կձեռնարկի Հայաստանի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից կրկնվող բռնությունները կասեցնելու համար:

  • Կիսվել: