հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ

Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ

Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Մեսրոպ Մեսրոպյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ էր և հրաժարական է ներկայացրել՝ մարզպետի պաշտոնը ստանձնելու համար:

Մեսրոպ Մեսրոպյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և նշեց, որ լավ է հասկանում պատասխանատվության ամբողջ չափը: «Կանեմ ամեն ինչ՝ բոլոր սպասումներն արդարացնելու համար: Խոստանում եմ ծառայել բացառապես ի շահ Հայաստանի և Հայաստանի ժողովրդի»,-ասաց նա:

  • Կիսվել: