ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեսրոպ Առաքելյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին. Տավուշում չկան ադրբեջանական տարածքներ, որոնք չեն եղել Խորհրդային Միության ժամանակ

Մեսրոպ Առաքելյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին. Տավուշում չկան ադրբեջանական տարածքներ, որոնք չեն եղել Խորհրդային Միության ժամանակ

Ի գիտություն. Տավուշի մարզում չկան ադրբեջանական տարածքներ, որոնք չեն եղել նաև Խորհրդային Միության ժամանակ, ընդամենը հայկական որոշ գյուղերում ապրել են ադրբեջանցիներ՝ հայկական իշխանության ներքո։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Նշենք, որ երեկ ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնարկեց, որ Հայաստանի տարբեր հատվածներում կան անկլավներ, որոնց գոյացման իրավական հիմքերը դեռ պետք է պարզվեն:

Մեսրոպ Առաքելյանը այնուհետ ներկայացրել է Տավուշի որոշ գյուղերի պատմությունը. «Ոսկեպար գյուղը հիմնադրվել է 6-7րդ դարերում, որտեղ կան այդ ժամանակաշրջանի բերդեր և ամրոցներ, իսկ 7-րդ դարով թվագրվող Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է ոխերիմ հարևանի հենակետերից ոչ շատ հեռու՝ մեր զինվորների զգոն հսկողության տակ։ Հարուստ և հերոսական պատմություն ունի գյուղը, իսկ պատմամշակութային կոթողները, դարերով պահպանված վանքերը, կամուրջները անգնահատելի գանձ են մեզ համար։ Իսկ ահա 13-րդ դարի դիտակետ-աշտարակը մեզ պարտադրում է դասեր քաղել մեր դարավոր պատմությունից, ու հիշել՝ պատմությունը կրկնվում է, թշնամին հողմերի պես գալիս է ու գնում, իսկ հայ ժողովրդի աննկուն ոգին միշտ կանգուն է։

Ոսկեպարը Տավուշի մյուս սահմանապահ գյուղերի հետ միասին ամուր պահում է մեր սահմանի կարևորագույն հատվածը։

Մենք պատասխանատու ենք հզորացնել սահմանապահ համայնքները՝ հանուն հզոր պետության»։

  • Կիսվել: