ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեսրոպ Առաքելյանն աշխատանքային քննարկում է ունեցել ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան ներկայացուցիչ Աննա-Կարին Օստի հետ

Մեսրոպ Առաքելյանն աշխատանքային քննարկում է ունեցել ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան ներկայացուցիչ Աննա-Կարին Օստի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հեռավար ձևաչափով զրուցել է ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստի հետ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հետպատերազմյան շրջանում իրականացվող ծրագրերին, մասնավորապես՝ կողմերը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում սերտ համագործակցության ուղիները, Հայաստանում գտնվող արցախցիներին աջակցող սոցիալական պաշտպանության ծրագրերը, դրանց իրականացման մեխանիզմներն ու արդյունքները:

Մեսրոպ Առաքելյանը ներկայացրել է առկա մարտահրավերները, նախարարության կողմից դրանց լուծմանն ուղղված քայլերը: Նախարարը կարևորել է բացի տրվող ֆինանսական աջակցություններից արդյունավետ միջավայրի և գործիքների ստեղծման անհրաժեշտությունը, որոնք արցախցիներին հնարավորություն կտան ունենալ կայուն եկամտի աղբյուր: Նա հույս է հայտնել, որ Արցախում առաջիկայում կվերականգնվի տնտեսական և սոցիալական կայունությունը ի և վստահեցրել՝ Արցախի վերաբնակեցումը կապված է ժամանակի ճիշտ և արդյունավետ կառավարման հետ:

Աննա Կարին-Օստն էլ, իր հերթին, ներկայացրել է համաճարակի ընթացքում և հետպատերազմական օրերին իրենց կողմից կատարված և ընթացիկ փոխլրացնող նախաձեռնությունները, որոնց շրջանակներում հազարավոր մարդիկ ստացել են պարենային և ոչ պարենային աջակցություն:

Կողմերը հույս են հայտնել, որ նախատեսվող երկարաժամկետ ծրագրերը հնարավորություն կտան ոչ միայն թեթևացնել արցախցիների դժվարությունները Հայաստանում, այլև կստեղծեն նախադրյալներ վերջիններիս՝ Արցախ վերադարձալու համար:

Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը՝ տրամադրվող աջակցությունների հասցեականությունն ու նպատակայնությունը բարձրացնելու համար:

  • Կիսվել: