հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մերաբիշվիլին, հնարավոր է, պատգամավորի թեկնածու լինի Սամցխե-Ջավախքի շրջանում

Մերաբիշվիլին, հնարավոր է, պատգամավորի թեկնածու լինի Սամցխե-Ջավախքի շրջանում

«Եվրոպական Վրաստան»-ի անդամ Գիգի Ուգուլավայի խոսքով, ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին կմիանա «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը: Սակայն «Միացյալ ազգային շարժումից» հայտարարում են, որ Մերաբիշվիլին դեռևս որոշում չի կայացրել, գրում է aliq.ge-ն:

Կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի խոսքով, Վանո Մերաբիշվիլին հնարավոր է առաջադրվի Սամցխե-Ջավախքի մեծամասնական պատգամավորի թեկնածու:

«Մերաբիշվիլիին չէի ճանաչում, մինչև ձերբակալվելը մեկ անգամ եմ տեսել և միայն բանտից դուրս գալուց հետո եմ ծանոթացել: Մինչ նրա հետ ծանոթանալը բազմիցս եմ եղել Սամցխե-Ջավախեթիում և լավ գիտեմ ժողովրդին, որոնք լավ են տրամադրված Վանո Մերաբիշվիլիի նկատմամբ»,- հայտարարել է Մելիան:

  • Կիսվել: