կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մեր թիմից դուրս եկած պատգամավորների հետ մինչ այս լուրջ տարաձայնություններ ենք ունեցել. Սիմոնյան

Մեր թիմից դուրս եկած պատգամավորների հետ մինչ այս լուրջ տարաձայնություններ ենք ունեցել. Սիմոնյան

Ով ցանկացել է, լքել է «Իմ քայլը», բայց չի բացառվում, որ որոշ գործընկերներ ոչ քաղաքական պատճառներով կարող են մի օր դուրս գալ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Այս իրավիճակից դուրս գալը ցույց տվեց, թե թիմի ամրությունն ինչքան է: Ես շատ ուրախ եմ, որ ընդամենը 3-4 պատգամավոր կորցնելով՝ կարողացանք դուրս գալ այս վիճակից:

Ես վստահ եմ, որ որեւէ իշխանություն չէր կարողանալու նման պինդ իրեն պահել: Դուրս եկած պատգամավորների հետ մինչ այս լուրջ տարաձայնություններ ենք ունեցել եւ սպասել ենք, որ իրենք կլքեն թիմը՛՛:

 

 

  • Կիսվել: